Աստվածճանաչողություն հաղորդելու, որոշակի քրիստոնեական աշխարհայացք և արժեհամակարգ հայ հասարակության մեջ ձևավորելու և պարզ հավատ ներշնչելու համար անհրաժեշտ է մանկուց երեխաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և Աստծուն, նրա մեջ դաստիարակել քրիստոնեական արժեքներ, որով կապահովվի մեր ժողովրդի զավակների հոգևոր անվտագությունը, և կմեծանա ազգային եկեղեցական արժեքները կրող սերունդ:
Այսօր, երբ հայ հասարակության մեջ առաջացել են լուրջ սոցիալական խնդիրներ, փոփոխության է ենթարկվել հայ ընտանիքի մոդելը, ի հայտ են եկել այնպիսի չարաբաստիկ երևույթներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունները, թմրամոլությունը, ընդհանուր բարոյական անկումը և այլն, Հայ Եկեղեցին կարևորում է հոգևոր կրթության զորացումը, որը կօգնի աստվածաշնչային լույսի ներգործությամբ հայ մանուկի, ընտանիքին և հասարակությանը հաղթահարելու վերոհիշյալ չարիքները և զերծ մնալ դրանցից:
Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են հոգևոր դաստիարակություն ապահովող դպրոցներ, որոնք, բնականաբար, պետք է համալրված լինեն համապատասխան որակավորված մասնագետներով: Այս ասպարեզում ծառայող մասնագետներ պատրաստելը Շիրակի թեմի համար այսօր առաջնային խնդիր է, որի համար էլ ձեռնարկվել է Կիրակնօրյա /մեկօրյա/ դպրոցների ուսուցիչների պարրաստման դասընթացներ:
Դասընթացներն իրականանում են Շիրակի թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Միքայել Եպս. Աջապահյանի օրհնությամբ, <<Վորլդ Վիժն>> միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության Հայաստանի գրասենյակի աջակցությամբ, թեմի բանիմաց և պատրաստակամ հոգևորականների ջանքերով:
- ԵՐԲ ԵՆ ՍԿՍՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
- Ուսուցիչների պատրաստման առաջին դասընթացը սկսվել է 2012 թվականի Հունվարի 18-ից և ավարտվել է 2014 թվականի Հունիս ամսին: Այսօր դասընթացին մասնակցած 18 ուսուցիչներ դասավանդում են Գյումրի քաղաքի կիրակնօրյաներում, ինչպես նաև նոր կազմավորված Արթիկի թեմի կիրակնօրյաներում:
- Ուսուցիչների պատրաստման երկրորդ դասընթացը սկսվել է 2015 թվականի Հուլիս ամսից և ընթացքի մեջ է:
- ԵՐԲ և ՈՐՏԵՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ և ՈՒՐԲԱԹ օրերին
ժամը15.00-17.00:
- ԻՆՉ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԵՆ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ ԱՅԴ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Դասընթացների մասնակիցներին ուսուցանվում են հետևյալ առարկաները
- ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ
- ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
- ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ՏՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
- ՔԱՆԻ ՈՒՍԱՆՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Այսօրվա դրությամբ ունենք 23 ուսանողներ, ինչպես նաև մի քանի ազատ ունկնդիրներ: Նշենք, որ մեր դռները բաց են. և եթե կան Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, ովքեր պատրաստ են իրենց ժամանակը և ջանքերը տրամադրելու մանուկների և երիտասարդների շրջանում Աստծո խոսքի սերմանմանը, կորող են միանալ մեզ:

Комментариев нет :
Отправить комментарий