пятница, 24 февраля 2012 г.

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՔԴԿ ԲԼՈԳ

Շիրակի թեմի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի Թեմի կառույցներից մեկն է: Այն շուրջ 20 երկար տարիներ հոգևոր-դաստիարակչական գործունեություն է ծավալում` ի հոգևորս մաս կազմելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի:Կենտրոնն այսօր ղեկավարում է Արժ. Տ. Նշան քհն. Պանֆյորովը, ով նաև Գյումրու Ս. Նշան եկեղեցու հոգևոր հովիվն է:



Մեր կենտրոնում Տիրոջ այգու 30-ից ավել մշակներ օրավուր Աստծո խոսքն են սերմանում տարածաշրջանի մի քանի հասարակական կազմակերպություններում, 2 մանկատներում, 10 նախադպրոցական հաստատություններում  և 9 Կիրակնօրյա /մեկօրյա/ հոգևոր դպրոցներում:
Այսօր կենտրոնը շարունակում է իրագործել իր առաքելությունը հետևյալ ուղղություններով.

  1. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ 
  2. ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐ
  3. ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ, ՄԱՆԿԱՏՆԵՐ, ՀԿ-ներ

Մանուկների  և մեծերի հոգևոր կրթության համար Կիրակնօրյա (մեկօրյա) դպրոցների կողքին նախատեսվում է հոգևոր թերթոնների, քարոզգրքերի, մեր Եկեղեցու ծիսական արարողակարգին վերաբերող գրքերի, սրբապատկերների, աղոթագրքերի հրատարակություններ:
Մեր  Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի, Եկեղեցու ուղղափառ վարդապետության տարածման, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զորացման, hավատացյալ ժողովրդի հոգևոր-բարոյական առողջ ապրելակերպի կառուցման ազնիվ միտումով համացանցի միջոցով տարածում ենք նաև ՀՈԳևՈՐ ԳՐՔԵՐ-ի էլեկտրոնային տարբերակներ, ՀՈԳևՈՐ ԵՐԳԵՐ-ի, եկեղեցու առաջնորդների և հոգևոր հովիվների տարբեր առիթներով խոսված ՔԱՐՈԶՆԵՐ -ի ձայնագրություններ: